Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր կայքէջ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը, որը հասանելի է https://www.mlsa.am/ տիրույթում:
Կայքում ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության և այլ ուղղություններով։

Քաղաքացին կարող է առանձնացված պատուհաններում ծանոթանալ նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետության ֆինանսավորմամբ և հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով մատուցվող ծառայություններին։

Նոր կայքէջում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվությունը ներկայացված է առավել պարզ, համակարգված և մատչելի՝ հնարավորություն ստեղծելով առավել հեշտ գտնել փնտրվող տեղեկատվությունը։

Կայքում նաև ներկայացված են նախարարության թափուր հաստիքները, մրցույթները, հայտարարությունները․ այցելուն կարող է ծանոթանալ նաև նախարարության բյուջեին, հաշվետվություններին, տեղեկություն ստանալու հարցում ներկայացնելու կարգին, օրինակելի ձևին և այլն։

Այս պահին առանձին պատուհաններով ներկայացված են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության հարթակները, որոնք հնարավորություն կտան իրականացնել վերջիններիս կարիքների հաշվառում, զբաղվածության ապահովում, տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ռեսուրսների քարտեզագրում, կամավորների հավաքագրում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ կայքի հետագա արդիականացման ուղղությամբ։




Լրահոս