Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ վճարների օժանդակության ծրագիրը:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մանրամասնել է՝ ովքեր և ինչպես պետք է ընդգրկվեն ծրագրում:
Այս ամիս ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, որոնք կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին: Նոյեմբերից սկսած ծրագիրը կգործի միայն նրանց համար, որոնք չեն բնակվի սոցիալական պաշտպանության հաստատություններում, պետական ու համայնքային սեփականության կառույցներում: