Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառը երկկողմանի փակել էր ճանապարհը. փրկարարներն են հասել օգնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 22-ին՝ ժամը 12:07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառի ճյուղը (մոտ 10 մ) ճանապարհի երթևեկելի հատվածից:

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։




Լրահոս