Ահազանգ. բանկերը հրաժարվում են վերադարձնել Արցախից բռնի տեղահանվածների գրավադրված ոսկիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին քննարկված և ընդունված նախագծի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալած հայաստանյան բանկերի ունեցած պարտավորությունների 70 տոկոսը փոխանցելու է պետությունը: Մյուս կողմից բանկերն էլ պարտավորվել են մարել մնացած 30 տոկոսը՝ փակելով քաղաքացիների վարկերը:

ArmLur.am-ին արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախից բռնի տեղահանված անձինք ահազանգում են այն մասին, որ բանկերը հրաժարվում են վերադարձնել գրավադրված ոսկիները: Խնդրով պայմանավորված՝ ArmLur.am-ը հարցում է հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ պարզելու պատճառը:

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պատասխանել է.

«Եթե Արցախի Հանրապետության քաղաքացիների պարտավորությունները համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշման 2-րդ կետով սահմանված պարտավորությունների ընտանիքի չափանիշներին և դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպությունների) դրամական պահանջները (գույքային իրավունքները) զիջվել են ՀՀ կառավարությանը, ապա Արցախի Հանրապետության քաղաքացիները գրավի առարկաները կարող են ստանալ այդ պարտավորությունների մարումից հետո»:

Նանիկ Աղասյան




Լրահոս