Իշխանությունները մտադիր են բարձրացնել Հայաստանում ամուսնության տարիքային շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանականները մտադիր են բարձրացնել Հայաստանում ամուսնության տարիքային շեմը:
Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը Հայաստանում 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկանն է:

Հիմա ՔՊ-ն մտադիր է բարձրացնել ամուսնության տարիքային շեմը, թե որքա՞ն՝ դեռ պարզ չէ:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով:

Ներկա են լինելու ՄԻՊ Անահիտ Մանասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս