The Beatles լեգենդար ռոք-խմբի սոլո -կիթառահար Ջորջ Հարրիսոնի կիթառը կհանվի վաճառքի Նյու Յորքում:
«Այս եզակի պատմական ու երաժշտական գործիքը կվաճառվի ամենաքիչը 600 հազար ամերիկյան դոլարով»,- հայտնել են աուկցիոնի կազմակերպիչ Julien’s Auctions-ի ներկայացուցիչները:
Julien’s-ի մասնագետները չեն բացառում, որ աուկցիոնի ժամանակ կիթառի գինը կարող է հասնել մինչև մեկ միլիոն դոլարի: Այս կիթառի հանդեպ մեծ ուշադրություն են հատկապես ցույց տալիս The Beatles-ի երկրպագու կոլեկցիոներները, որոնց մեջ քիչ չեն մուլտի- միլիոնատերերն ու միլիարդերները:
Հենց նրանք ` համաձայն ենթադրությունների, պատրաստ կլինեն վճարել այս կիթառի համար ամենաբարձր գինը: Julien’s-ի մասնագետների հավաստմամբ այս կիթառով մի քանի անգամ նվագել է նաև Ջոն Լենոնը, ինչը նույնպես բարձրացնում է կիթառի արժեքը:
Rickenbacker-425 մոդելի այս էլեկտրական կիթառը արտադրվել է 1962 թվականին: Հարիսսոնն այն ձեռք է բերել Իլլինոյսի երաժշտական մասնագիտացված խանութներից մեկից:
The Beatles-ի ԱՄՆ -ում ունեցած առաջին շրջագայության 50-ամյակին նվիրված աուկցիոնը տեղի կունենա Մայիսի 16-ին և 17-ին ` Մանհեթենի Hard Rock Cafe-ում,տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը: