«Ինտեր Մայամին» կարիերայիս վերջին ակումբը կլինի. Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ MLS-ը ներկայացնող ակումբը վերջինն է լինելու իր կարիերայում։

««Ինտեր Մայամին» կարիերայիս վերջին ակումբը կլինի։ Դեռևս հստակ չեմ կարող ասել, թե երբ եմ ավարտելու կարիերաս, բայց փաստ է, որ սա իմ վերջին աշխատավայրն է ֆուտբոլիստի կարգավիճակում։ Իհարկե, այս ամենն ասելիս աչքերս արցունքով են լցվում, բայց ես պետք է ինձ պատրաստեմ այդ կարևոր պահին։ Մի անգամ նախկին ֆուտբոլիստներից մեկն ինձ ասաց, որ երբեք որևէ խաղացող պատրաստ չի լինում կարիերան ավարտելուն»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Del Sol FM-ը։

Սուարեսն այս տարվա հունվարին է մեկ տարվա պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ, որի կազմում դեռևս պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Հարձակվողը խաղացել է նաև ուրուգվայական «Նասիոնալում», հոլանդական «Գրոնինգենում», «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում», իսպանական «Բարսելոնայում» և «Աթլետիկոյում», ինչպես նաև բրազիլական «Գրեմիոյում»։




Լրահոս