Վերջերս մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:
«Երկրի» հարցին ի պատասխան ԱԳՆ-ից պատասխանել են․ «Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»։
ArmLur.am-ը կապ հաստատեց Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարման մեկ տարվա ընթացքում նման քննարկում չի եղել։
«Ես այդպիսի ոչ մի քննարկման մասին տեղյակ չեմ, ինձ հետ քննարկում չի եղել։ Կառավարության կողմից նման հրամաններ չկան»,-ասաց նա։
Էմմա Միքայելյան