Ի՞նչ արեց Ֆիննախը «Դ!եմ եմ»-ի կոպեկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ ճակատագրի արժանացան մեծ քանակությամբ մետաղադրամները:

Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 7-ի բողոքի ակցիայի ժամանակ Ֆինանսների նախարարության մոտ էր լցրել մանրադրամներ: Միաժամանակ, երիտասարդներն ամոթանք էին տվել նախարարությանն այն բանի համար, որ վերջինս գործատուներին պարտադրում է մարդկանց հարկադրաբար կենսաթոշակային 5 տոկոս պահում անել։

Ակցիայի մասնակիցները սուլել էին, թմբուկներ զարկել և վանկարկել. «Դեմ ենք»։

Armlur.am-ը ՀՀ ֆինանսերի նախարարությունից հետաքրքրվեց կոպեկների ճակատագրով, բայց այդպես էլ գաղտնիք մնաց, թե աշխատակիցներն ու հավաքարարները ինչ են արել «Դ!եմ եմ»-ի կոպեկները: Թերևս, դրանք «պահվել են» որպես ակցիայի մասնակիցներից մեկի կենսաթոշակային պարտադիր վճար:

Տաթև Հարությունյան




Լրահոս