ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը դատական համակարգից հեռանալուց հետո հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը դատական համակարգից հեռանալուց հետո հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2024 թվականի մարտի 15-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ երկու խոսք. 2023 թվականի ապրիլի 7- ին Ձեր ակտիվ աջակցությամբ ընտրվեցի և ստանձնեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը:

Սույն հարթակն օգտագործելով՝ ցանկանում եմ հայտնել իմ շնորհակալական խոսքը Ընդհանուր ժողովի բոլոր անդամներին՝ դատավորներին, ցուցաբերած բարձր վստահության և փոխանցած դրական լիցքերի համար, վստահություն, որը կողմնորոշել է Խորհրդում ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, ավելին՝ ուղեկցելու է ինձ հետագա ողջ կյանքում:

Ցավում եմ միայն նրա համար, որ Խորհրդում աշխատանքս ստացվեց կարճատև, թեև նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում փորձել եմ աշխատել անձնվիրաբար, Խորհրդի անդամի սահմանադրական առաքելությունն իրականացնելու իմ պատկերացումներով և տեսլականով: Թե որքանով է դա ինձ հաջողվել, չգիտեմ, սակայն մի բան միանշանակ է՝ մեծ պատիվ էր լինելու դատավորների ներկայացուցիչը Խորհրդում և ծառայելու դատական իշխանությանը: Շնորհակալ եմ…»:




Լրահոս