Մարսելի ոստիկանությունը սխալմամբ ներխուժել է 85-ամյա կին թոշակառուի տուն: Մոտ մեկ ամսվա ընթացքում ոստիկանները երկու անգամ նման օպերացիա են իրականացրել եւ երկու անգամ էլ` շփոթել բնակարանները:Առաջին անգամ նման դեպք տեղի էր ունեցել հոկտեմբերին, այդ ժամանակ հատուկ նշանակության ջոկատը, դուռը կոտրելով, ներխուժել էր ծեր կնոջ`Ֆրանչեսկիի տուն, նրան քարշ տվել սենյակով մեկ եւ նետել մահճակալին, հետո բնակարանի խուզարկություն էր կատարել`կոտրելով տարբեր իրեր եւ առարկաներ: Շուտով ոստիկանները հասկացել են, որ սխալմամբ հարևանի բնակարան են ներխուժել:Մի քանի օր առաջ ոստիկանները կրկին ներխուժում են Ֆրանչեսկիի բնակարան: Այս անգամ հատուկ նշանակության ջոկատը ենթադրել էր, որ հանցագործը թաքնվում է կնոջ պատշգամբում եւ փորձում է փախչել: Հանցագործը պատշգամբում չէր, բայց նա իրոք փորձում էր փախուստի դիմել: Շուտով նրան փողոցում բռնում են, իսկ թոշակառուից ներողություն խնդրում:Կնոջ հարազատները պատրաստվում են իրավապահ մարմինների դեմ բողոք ներկայացնել, քանի որ նրանք 2000 եվրոյի վնաս են հասցրել կնոջը:
Ոստիկանները 2 անգամ սխալմամբ ներխուժել են նույն թոշակառուի տուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ