Ուկրաինական «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը երկրի Գերագույն Ռադայի ամբիոնից կոչ է արել ետ կանչել դեսպաններին այն երկրներից, որոնք Ղրիմը ճանաչել են ռուսական տարածք:
«Որոշ երկրներ սկսել են ճանաչել կեղծ հանրաքվեն Ղրիմում: Մասնավորապես, Ղազախստանն ու Հայաստանը: Մենք պահանջում ենք անհապաղ կամ ետ կանչել մեր դեսպաններին այդ երկրներից, կամ էլ իրենց դեսպաններին կանչել ԱԳՆ ՝ պարզաբանումների»,- ասել է Տյագնիբոկը:
«Սվոբոդայի» առաջնորդը նշել է, թե ուկրաինական ուժային կառույցներում կան Կրեմլի «բազմաթիվ գործակալներ, հաղորդում է «Սեգոդնյան»: