Այսօր՝ ապրիլի 2-ին Երևանի 33-րդ թաղամասից՝ Ֆիրդուսից, բնակիչները ArmLur.am-ին ահազանգում են. տարիների խնդիրը շարունակում է մնալ չլուծված, Ֆիրդուսի բնակիչները կրկին կանգնել են փողոցում մնալու վտանգի առաջ:
«Եկել են տնից հանում են: Ասում են՝ սեփականության թուղթ չունեք, բայց դա կապ չունի, 5 սերունդ ստեղ ապրում ենք:
Եկել են, ասում են՝ վեշերը հանեք: Եթե մի քիչ էլ չհանենք մեր իրերը, բռնի գործողությամբ կհանեն: Հիմա ստեղ 25 հոգի գրանցված են ու բոլորին էլ դուրս են հանում»,-պատմում է Ֆիրդուսի բնակիչը:
Նրանց հավելյալ ժամանակ չեն տրամադրել:
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի բնակիչները անցած տարի նույնպես այս նույն խնդրով իրականացնում էին բողոքի ակցիա:
Էմմա Մարտիրոսյան