ՏԵՍԱՆՅՈՒԹ․5000 դրամանոց տուգանքը կդառնա 2800 դրամ. նոր կարգավորումներ վարորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին Ազգային ժողովն ընդունել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնելու ապրիլի 5-ից։

Փոփոխությունների հիմնական ուղղվածությունը վերաբերում է 3 կարևոր հանգամանքի, մասնավորապես՝ առաջին հերթին նախատեսվել են խրախուսական դրույթներ այն անձանց համար, որոնք տուգանքի տեսքով ունեն վարչական տույժեր և ցանկություն էլեկտրոնային եղանակով իրազեկվելու դրանց մասին ու կատարելու վարչական ակտը։ Հաջորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նախատեսելուն։ Եվ երրորդը՝ նախատեսված է մինչև ապրիլի հինգը կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները նախքան օրենքի ուժի մեջ մտնելը եռամսյա ժամկետում դրանց 50 տոկոսը վճարելու պարագայում (հարկադիր կատարողական վարույթում գտնվելու դեպքում) կատարողական ծախսերն ավարտված համարելուն։

Կատարած փոփոխությունները մի քանի հոդվածում են անդրադարձել․ նախ նվազեցվել է կանգառի ու կայանման կանոնների խախտումների համար տուգանային միավորի ձևով պատասխանատվության միջոցը․ «0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր։ Երկրորդ փոփոխությունը ապակիների լուսաթափանցիկության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար է․ մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ խախտում անելու համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով 25 հազար դրամի չափով և երկու տուգանային միավորի ձևով։ Առաջին անգամ խախտումը կատարելու համար նախատեսված է միայն 25 հազար դրամ տուգանք։

Ինչ վերաբերում է խրախուսական նորմերին, ապա դրանք հետևյալն են․ «Ապրիլի 5-ից ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո՝ 15 օրյա ժամկետում, վճարելու խրախուսական նորմը, այսինքն՝ նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Օրինակ՝ 5000 դրամ տուգանքի պարագայում 70 տոկոսը կկազմի 3500 դրամ, իսկ 10 հազարի դեպքում՝ 7000 հազար դրամ, ընդ որում՝ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների պարագայում այդ չափը նշված կլինի նաև վարչական ակտում որպես ուղենիշ, որ քաղաքացիները կարողանան օգտվել դրանից։ Այստեղ բացառություն կա․ վարչական ակտը բողոքարկելու դեպքերն են, եթե պարզվի, որ ակտը 15 օրյա ժամկետում չի բողոքարկվում, ապա կարող է օգտվել այս խրախուսական նորմից»։

Հաջորդ խրախուսականը ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից․ «Վերաբերելու է տեսալուսանկարահանող սարքերով ու արագաչափերով արձանագրված խախտումներին․ այն անձինք, որոնք մայիսի 1-ից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, այսինքն՝ ցանկություն կհայտնեն ծանուցվել իրենց վարչական իրավախախտումների մասին էլ․ հասցեով, այդ դեպքում կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս գումար, օրինակ՝ 5000-ի դեպքում դա կկազմի 4000 դրամ։ Դրանցի հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, երբ էլեկտրոնային եղանակով անձը կծանուցվի ու կօգտվի 15 օրյա ժամկետով վճարելու խրախուսականից, արդեն այդ 5000 դրամը կդառնա 4000, հետո 30 տոկոս պակաս վճարելուց էլ՝ 2800 դրամ տուգանք»։




Լրահոս