«Նայելով իմ քաշին, շատերը ասում են, որ հացադուլի ժամանակը հասունացել է, Արմենուհին համաձայն չէ միայն: Ոչ մի բան բացառված չէ»:
Րաֆֆի Հովհաննիսյան, 168.am
Նայելով քաղաքականությունը որպես նիհարելու միջոց օգտագործելու և դրանով իսկ իրեն վստահած մի շարք մարդկանց ծաղրի ենթարկելու՝ արդեն ձևավորվող սովորությանը՝ շատերն ասում են, որ «Ժառանգության» առաջնորդի համար քաղաքականությունը լքելու ժամանակը հասունացել է։ Յուրաքանչյուրը պետք է զբաղվի այն գործով, որն իր մոտ լավ է ստացվում։ Եթե մեկի մոտ լավ է ստացվում աղոթելը, ուրեմն տվյալ մարդը կարող է փորձել իրեն գտնել հոգևոր ոլորտում, այլ ոչ թե արժեզրկել քաղաքական դաշտը և ընդդիմությունը։
Կարեն Վարդանյան