ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից չկաշկանդվող, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին:

Իսկ ով է Տավուշի նորանշանակ դատախազը:

Նա հատկապես աչքի ընկավ 2022 թվականին, երբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելու պատասխանատվության կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դատախազ Մուրադյանը անձամբ էր իջել ծնողների հետ հանդիպման:

Դատախազությունը որևէ կաշկանդվածություն չունի, քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերով իրականացվում է նախաքաննություն։

Բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում համապատասխան քրեադատավարական որոշում կկայացվի։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է հարցաքննության, դատախազը նշեց, որ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ այդ հարցին չի կարող պատասխանել։

Ավելին՝ նշենք, որ Արմեն Մուրադյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս