Դեռևս ուրբաթ օրը Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա սկսված հարձակումների հետևանքով ծանր ու վտանգավոր իրավիճակում հայտնված հայերին ու Քեսաբում տիրող իրավիճակին է հետևում Մեծն Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը. հաղորդում է novostnik.ru-ն:
Կաթողիկոսը կապ է հաստատել Հալեպի, Լաթակիայի, Դամասկոսի ու Լիբանանի ներհամայնքային կառույցների հետ ու խորհրդակցություն անցկացրել:
Շաբաթ օրը Թուրքիայի ՝ Քեսաբի վրա հարձակվելոuց հետո, Կաթողիկոսը կապ է հաստատել Սիրիայի նախագահական ապարատի աշխատակիցների հետ և պահանջել անմիջապես հայկական ջոկատներ ուղարկել Քեսաբ ՝ տեղի հայությանը պաշտպանելու համար:
Նույն գիշեր Կաթողիկոսին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը խնդրել է փոխանցել, որ Սիրիայի կառավարությունն ու բանակը աչալրջորեն հետևում են իրադարձություններին և վստահեցրել, որ ամեն ինչ կանեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:Հանդիպման ժամանակ դեսպանը տեղեկացրել է նաև, որ ըստ իրենց տեղեկությունների, Թուրքիայի իշխանությունները ոչ միայն օգնել են իսլամիստ – ահաբեկիչներին անցնել սահմանը, հեշտացրել են նրանց տեղափոխումը Քեսաբ, այլև ծանր ռազմական տեխնիկայով են ապահովել ՝ ու հավելել, որ չնայած մեծ կորուստներին ՝ սիրիական բանակին հաջողվել է հետ շպրտել ահաբեկիչներին:
Լիբանանում Սիրիայի դեպսնաը նշել է նաև, որ Սիրիայի նախագահն ու պետությունը մեծ հարգանք են տածում հայ ժողովրդի հանդեպ և սիրիացի հայերին համարում են Սիրիայի արժանապատիվ քաղաքացիներ, ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է:
Հիշեցնենք, որ սիրիական բանակի համար Քեսաբը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է, և սիրիական բանակը ապահովության համար տեղի հայերին տեղափոխել է Լաթաքիա:Արամ Առաջինը նշել է, որ Քեսաբը հայության համար մեծ նշանակություն ունի և հոգևորականների պատվիրակություն է ուղարկել Քեսաբ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունու միջոցով փոխանցել էր, որ Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադը հաստատել է Քեսաբում հնարավորինս շուտ վերահսկողությունը վերականգնելու իր խոստումն ու հայտնել Կաթողիկոսին ցանկացած պահի հանդիպելու պատրաստակամության մասին: