Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախի օկուպացված Շուշի քաղաքը կապել է Միջին միջանցքի հետ։
«Ուղիղ մեկ ամսից Շուշա քաղաքում (Շուշի անվան ադրբեջանական արտասանությունը) տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այս հանդիպման հիմնական թեմաները կապված կլինեն տրանսպորտի եւ կլիմայի հետ», – ասել է Ալիեւը Թուրքիայի ԽՍՀ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպմանը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Միջին միջանցքի կարեւորությունը նշել է Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ հզորացման գծով տնօրեն Ադրիեն Կիրալին վերջերս Երեւանում կայացած ՎԶԵԲ հանդիպման ժամանակ: Եվրոպացի պաշտոնյան ուղղակիորեն հայտարարել է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրային ուղիների արագ զարգացման անհրաժեշտության մասին, որոնք կշրջանցեն Ռուսաստանը։
Հայաստանի Սյունիքի մարզով անցնող միջանցքը զգալիորեն կկրճատի Միջին միջանցքի երթուղին։ Համեմատելով վերը նշված հանգամանքները՝ եզրակացություն է ծագում, որ տրամաբանական է «միջանցք» պահանջել Սյունիքի հյուսիսային մասով, այլ ոչ թե հարավային (Մեղրի), ինչպես ասվել է մինչ այժմ։
Այսպիսով, պարզվում է, որ նախագծում հիմնական շահագրգռվածությունը Արեւմուտքն է՝ Ռուսաստանի հետ իր անխոնջ պայքարում։
ՀԱՄԵՄԱՏԵԼ Է «ԳՈՐԾԵՐԸ»
«Համեմատեք Ալեն Սիմոնյանի հարսի ու Մարտակերտի քաղաքապետի գործը. Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշո՞ւմ եք ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի, տեղակալի եւ մի շարք այլ անձանց կողմից հայտնի գործը։
Հիշեցնեմ ընդհանուր գծերով. նախարարը, տեղակալը եւ մի խումբ այլ անձինք մեղադրվում են այն բանի համար, որ այդ խմբով խարդախությամբ հափշտակել են 238.418.100 դրամ։
Այդ խմբի անդամներից որեւէ մեկն այս պահին բանտում չէ։ Ավելին՝ նախարարի տնային կալանքը (կարծեմ ավարտվել է) ոչ թե դատարանն ինքնուրույն էր կիրառել, այլ քննչականն էր միջնորդել, որ հենց տնային կալանք լինի։ Հիմա այդ գործով մի խումբ անձինք ազատ շրջագայում են։
Իսկ հիմա այս գործի հետ համեմատենք Մարտակերտի քաղաքապետի գործը։
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, որը 65 տարեկան է, բոլոր պատերազմների մասնակից, մեղադրվում է 1.500.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան խարդախությամբ հափշտակելու համար։ Ի դեպ, հատկանշական է, որ այդ ավտոմեքենան առկա է, շարունակում է ծառայել իր հիմնական նպատակներին, իսկ էկոնոմիկայի նախարարության գործով հափշտակված 238.418.100 դրամը կերել են, չկա։
Հիմա Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն այդ շինծու քրեական վարույթով կալանավորված է երկու ամիս ժամկետով։ Սա այն դեպքում, երբ այդ 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան որեւէ կերպ չի հափշտակվել, այլ ընդամենը անվանափոխվել է, որպեսզի հնարավոր լինի խուսափել հարյուր հազարների հասնող տուգանքներից։
Եվ նորից՝ ըստ մեղադրանքի.
1) 239 միլիոն դրամ առերեւույթ հափշտակած մարդիկ ազատ շրջագայում են, վայելում են կյանքը,
2) Ընդամենը 1,5 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան առերեւույթ հափշտակած՝ 65 տարեկան եւ բոլոր պատերազմների մասնակից քաղաքապետը, որն Արցախում կորցրել է ամեն բան, գտնվում է բանտում։
Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում»։
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ՝ ՇՈՒՇԻՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերությունները եւ հանձնառու է առավել ընդլայնելու ու խորացնելու արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:
ԲԱՔՈՒ ԱՅՑ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։
Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ «Ադրբեջանցի քաղաքագետը իր X միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։ Հաստատվա՞ծ է արդյոք վարչապետի օրակարգը։ Նա կմասնակցի՞ Բաքվում ծրագրված միջազգային այդ կոնֆերանսին»: Բաղդասարյանը ասաց, – «Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»:
Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կհանդուրժի եւս մեկ տարի` մինչեւ 2025 թվականի գարուն, իսկ հետո կփոխարինի նրան: Պատճառը, ըստ ՌԴ նախագահի, Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստներն են, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կստիպի Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը կայացնել այս որոշումները՝ իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչեւ 18 տարեկան, իսկ հետո նրանք պարզապես կազատվեն Զելենսկիից»,- ասել է Պուտինը։
«Սա հեշտ պատմություն չէ, – ասել է նա՝ խոսելով Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքային շեմի իջեցման մասին, – օրենքը պետք է ընդունվի եւ որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Հիմա 2024 թվականի հունիսն է, այս ամենն անելու համար, ինձ թվում է, պետք է մեկ տարի: Մինչեւ գարուն, մինչեւ առնվազն հաջորդ տարվա սկիզբը նրան (Զելենսկիին) կհանդուրժեն։ Երբ նա ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Արեւմուտքի թեկնածուները մի քանիսն են: