Գազայի հատվածում գնդակոծության հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը:
Կոմիտեի հաղորդմամբ, զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 45-ը. նրանք այդտեղ ապաստան էին ստացել:
«Խոշոր տրամաչափի արկերն ընկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից և բնակելի տարածքներից մի քանի մետր հեռու»,- ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ: