ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը պաշտոնի է նշանակվել 2021 թվականի հունվար ամսին։ Մինչ պաշտպանության նախարարություն գալը՝ Սարգսյանը 2019-ից մինչև 2020 թվականները եղել է ՀՀ ոստիկանապետը։
Արման Սարգսյանը 2018 թվականին ձեռք է բերել 1 բնակարան, 1 ավտոտնակ և հողին ամրակցված այլ կառույց, որը, ըստ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների, գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի, նկուղ է։
Անշարժ գույքերը գտնվում են մայրաքաղաք Երևանի Նորք-Մարշ վարչական շրջանում։
Այժմ ՀՀ ՊՆ փոխնախարար բնակարան ձեռք բերելու ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ։
Տվյալ տարվա սկզբում առկա որպես առկա տրանսպորտային միջոց 2021 թվականին գնել է 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա, որի արժեքը կազմել է 13 մլն 500 հազար դրամ։
Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 108 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 15 հազար ԱՄՆ դոլար և 7 մլն 500 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 405 հազար դրամ, որից 14 մլն 578 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 694 հազար դրամը զինվորական կենսաթոշակ է Միասնական սոցիալական ծառայությունից։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն փոխնախարար Սարգսյանը ստացել է 132 հազար դրամ
Պաշտպանական և անվտանգային ոլորտի հարցերին ոչ միշտ պատասխանող փոխնախարար Սարգսյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 280 հազար դրամ, որից 9 մլն 614 հազար դրամը բնակարանի, ավտոկայանատեղիի և նկուղի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան