ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի՞ համար ես ասում, ուզում ես՝ խեղճանա՞մ․ ինչ վերլուծեց Դավիթ Տոնոյանը՝ 3 տարի մնալով ԱԱԾ մեկուսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։

Վերջինս այս պահին ներկայացել է հակակոռուպցիոն դատարան։

Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

Ինքը՝ նախկին նախարարը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս