Արժանապատիվ աշխատանքի ապահովման, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հանրահայտ երգիչ Ալոե Բլաքի հետ։
Նախարարության փոխանցմամբ, Ալոե Բլաքը, ով ակտիվ ներգրավված է սոցիալական արդարությանն ուղղված տարբեր արշավներում, ակտիվ համագործակցում է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ՝ արժանապատիվ աշխատանքի, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում: Երգչի որոշ երգեր, այդ թվում՝ «I Need a Dollar»-ը դարձել է աշխատանքային իրավունքների համար պայքարի խորհրդանիշ՝ օգնելով բարձրացնել արդար աշխատավարձի և աշխատանքային անվտանգության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են սոցիալական արդարության և աղքատության հաղթահարման ընկալումների հանրայնացման անհրաժեշտությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այդ ուղղություններով։
Ալոե Բլաքը կարևորել է Հայաստանի անդամակցությունն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային և պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ սոցիալական արդարությանն ուղղված համաշխարհային արշավի շրջանակում: