ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է դատարան․ ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ պահանջում է, որ 12.09.2024թ. «Վաչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին» որոշումը վերացնել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնմաժողովը Իշխան Սաղաթելյանի մասով նվիրատվությունների վերաբերյալ քննություն է սկսել:

Արդյունքում, մինչ նվիրատվության իրավախախտման քննության օրը հանձնաժողովին է ներկայացվել կուսակցության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ապացույց, ըստ որի 10 միլիոն դրամի չափից ավելի նվիրատվությունը վերադարձվել է նվիրատուներին։

Ու այս ամենի արդյունքում հանձնաժողովը վարութը կարճել է:

Արդյունքում, Իշխան Սաղաթելյանը կարճման որոշումն է բողոքարկում դատարանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս