Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, ով առավելության է հասել հույն Կոնստոուրիոս Պանագոտիսի նկատմամբ։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան 80 կգ քաշային Համլետ Ադամյանն ու 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։

Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 12-20-ը:




Լրահոս