Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։
Տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք,
մաքսային հսկողությունից թաքցնելով օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և առանց հայտարարագրման 18080 ԱՄՆ դոլլար և 1250 Եվրո,
օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հեռախոսներ և սմարթ ժամացույց,
600 կգ չհայտարարգրված և սխալ հայտարարագրված ապրանքների ներմուծման փորձը կանխվել է,
բացահայտվել են 2590 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպքեր,
ոչ օրինական ճանապարհով կենցաղային պայթուցիկների տեղափոխման փորձը կանխվել է,
փորձ է արվել ներկրել չհայտարագրված 146 կգ կոսմետիկ միջոցներ,
հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակ։