Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այս մասին Auroranews-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Ձերբակալություններն իրականացվել են մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք են»,– նշեց Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Կենտրոն թաղապետարանում գործողություններ են իրականացրել։ Հիշեցնենք, որ գործողություններն իրականացվել են թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։