Հայտնի են MLS-ի կիսաեզրափակչի զույգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

LS-ի փլեյ-օֆֆում հայտնի են դարձել կիսաեզրափակչի զույգերը.

«Օռլանդո Սիթին» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ, իսկ «Լոս Անջելես Գելեքսին»-՝ «Սիեթլ Սաունդերսի»։

Քառորդ եզրափակչում «Լոս Անջելես Գելեքսին» տնային խաղում 6-2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել «Մինեսոտայի» նկատմամբ։
«Սիեթլ Սաունդերսը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Լոս Անջելեսի» նկատմամբ։

«Նյու Յորք Ռեդ Բուլսը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով պարտության էր մատնել «Նյու Յորք Սիթիին»։ «Օռլանդո Սիթին» էլ ընդունել էր «Ատլանտա Յունայթեդին» և հաղթել 1-0 հաշվով։

Կիսաեզրափակչի հանդիպումները կայանալու են դեկտեմբերի 1-ին։




Լրահոս