Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ 01:20-ին: Այրվել են տնակը և օժանդակ շինությունը (մոտ 100 քմ):