Մի՛ շահարկիր ջավախահայության խնդիրները. կոչ պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է պատգամավոր Հայկ Սանոսյանի հայտարարությունը, թե ինքը չի ճանաչում Վահագն Չախալյանին որպես քաղաքական գործիչ և չի տեսել նրա ազգանպաստ քայլերը։Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Հայկ Սանոսյանի հայտարարությունը։”Հաշվի առնելով այն հանրահայտ իրողությունը, որ պարոն Սանոսյանը տնտեսական և այլ բնույթի սերտ կապեր ունի վրաց տարբեր պաշտոնյաների հետ, որոնց թվում են նաև վրաց ուժային կառույցների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, նրա վերոհիշյալ հայտարարությունը կարելի է գնահատել որպես վրաց իշխանություններին հաճոյանալու ոչ բարոյական փորձ։Հայկ Սանոսյանն այն անձնավորությունն է, որը օրին անմիջականորեն ստանձնել էր Ջավախքում բանտ կառուցելու վրաց իշխանությունների ծրագրի իրականացումը։ Նա, կատարելով վրաց իշխանությունների խոսափողի դերը, նաև արդարացնում է Ջավախք հայալեզու գիրք–գրականության տեղափոխման հարցում վրացական սահմանապահների կողմից հարուցվող խոչընդոտները` հայտարարելով, որ այդ գրականությունը ահաբեկչական բնույթի է։ Ուստի, այն հանգամանքը, որ Հայկ Սանոսյանը չի ընդունում Վահագն Չախալյանի քաղաքական ուղեգիծը և դեմ է նրա ծրագրերին, Վահագն Չախալյանին միմիայն դրական կողմից է բնութագրում։Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Հայկ Սանոսյանին զերծ մնալ ջավախքահայության խնդիրների շահարկումից, դրանք` առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական աթոռը վերստանալու նպատակին որպես մանրադրամ օգտագործելուց։ Միայն գործնական քայլերով, այդ թվում` ի պաշտպանություն իրենց քաղաքական հայացքների համար վրաց իշխանությունների կողմից հալածվող ջավախքահայ քաղաքական գործիչների, նա կարող է ապացուցել, որ իր համար ջավախքահայության շահերը ունեն իրական արժեք”,- ասվում է հայտարարությունում։




Լրահոս