Թուրքիան մտադիր է աջակցել Սիրիային էլեկտրաէներգիայի հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա, հայտնում է ermenihaber-ը։

Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվելու են էլէներգետիկայի ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու և այդ երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:

«Սիրիայում էներգետիկայի հետ կապված առաջին խնդիրը էլեկտրականությունն է: Այն ապահովելու համար մեխանիզմ է մշակվելու»,- պարզաբանել է նախարարը:

Նշենք, որ Բայրաքթարը խոսել է նաև Լիբանանում առկա էներգետիկ խնդիրների մասին և ընդգծել, որ Լիբանանի համար առաջիկայում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված ևս կարող են աշխատանքներ տարվել:




Լրահոս