Եռաբլուրում ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից, զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանին ցանկացել են կալանավորել: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Վարդուհի Սարգսյանը, զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի, կալանքի միջնորդությունը կրկին մերժվեց դատարանի կողմից՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ։
Մեղադրյալի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի միջեւ Եռաբլուրում միջադեպ էր եղել, ինչի ժամանակ զոհված զինվորներից մեկի ծնողը ապտակել էր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, իսկ նա էլ հայհոյել էր ծնողին:
Այս գործը դատարանում է, եւ կրկին զոհված զինծառայողի հորը ցանկացել են խուլիգանության քրեական վարույթի շրջանակներում կալանավորել, սակայն դատարանը մերժել է, եւ սահմանվել է վարչական վերահսկողություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան