
2021 թվականի հունվարի 13-ից Երեւան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տեւող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տեւող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում եւ ինչ է փորձում ապացուցել։
Նշենք, որ Մհեր Դավթի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թ.թ. հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նկատենք, որ 2025 թվականին այս քրեական գործով դեռեւս որեւէ նիստ չի կայացվել։ Միգուցե՞ սպասում են փորձաքննության եզրակացությանը, ինչից հետո էլ կորոշվի ԱԺ նախկին պատգամավորի ճակատագիրը, սպասենք զարգացումներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան