«Ամենամեծ օլիգարխն իշխանությունն է»:
Կարապետիչը թեեւ չի կողմնորոշվում ՀԱԿ-ին միանալ-չմիանալու հարցում, բայց, ըստ էության, կրկնում է այն, ինչ Կոնգրեսը միշտ է ասել: Հիմա եկել են ժամանակները, երբ իշխանությունը ձեւացնում է, թե օլիգարխներից ազատվելու ջանքեր է գործադրում: Կանցնի մի քանի ամիս, ու ընդամենը հնարավոր կլինի փաստել, որ հաջողվել է միայն մի փոքր հեռու պահել մեծահարուստներին: Արդյունքում` իշխանությունը եւ օլիգարխիան կշարունակեն նույնացվել, քանի որ առանձնապես տարբեր էլ չեն: Ուստիեւ լիովին կարելի է համաձայնել ԺԿ ղեկավարի կարծիքին` հավելելով, որ օլիգարխիայից ազատվելու ելքը նույնպես իշխանափոխությունն է: