ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաշիվներիս վրա կալանք է դրված, լավ են արել, աչքս էլ հանել են․ Էդգար Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննադատել էր ՍԴ դատավորներին՝ ներառյալ ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանին՝ նրա այդ պաշտոնը համարելով ապօրինի, քանի որ չկա որեւէ հրաման, որը կապացուցի, որ Գրիգորյանը ՍԴ փոխնախագահն է:

Վահե Գրիգորյանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ղազարյանի նկատմամբ: ՀՀ Քննչական կոմիտեն էլ անմիջապես հարուցել է քրեական գործ, մտել դատարան՝ պահանջելով, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն, ինչի արդյունքում սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը:

Ղազարյանն իրավունք չունի քննիչների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների և նրանց մերձավոր բարեկամների մասին քննադատական միտք հնչեցնել: Այս մասին ArmLur.am-ը զրուցել  է Էդգար Ղազարյանի հետ հասկանալու համար, թե ինչ է սպասվում իր դեմ հարուցված քրեական գործով եւ ինչ դիմում է նա ներկայացրել քննչական կոմիտեի քննիչին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս