Շնորհակալ ենք, Տե՛ր՝ նախագահ Թրամփի համար. ԱՄՆ նախագահի կաբինետը գումարել է առաջին լիակազմ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի կաբինետն առաջին լիակազմ նիստն է արել, որը մեկնարկել է աղոթքով:

ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքաշինության նախարար Սքոթ Թըրները շնորհակալություն է հայտնել Աստծուն՝ «Թրամփի պես նախագահ ունենալու համար»:

«Շնորհակալ ենք, Տե՛ր՝ նախագահ Թրամփի համար», – ասել է նա:

Թրամփը անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հեռանկարին, մաքսատուրքերին, որոնք նա նախատեսում է սահմանել և զանգվածային կրճատումներին դաշնային աշխատուժի շրջանակներում:

Սակայն միջազգային մամուլի առանցքային ներկայացուցիչներին, այդ թվում՝ Associated Press-ի լրագրողներին, արգելվել է մասնակցել հանդիպմանը՝ լրատվամիջոցների ազատության շուրջ շարունակվող հակասությունների և «Մեքսիկական ծոց» տերմինների օգտագործման ֆոնին, որոնց դեմ է Թրամփը:

Ժողովին ներկա է եղել նաև Իլոն Մասկը:




Լրահոս