ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն կտեղաբաշխի դոլարային և դրամային պարտատոմսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի մարտի 3-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 300,000 հատ անվանական,  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.00 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.03.2028թ.-ը:

Տեղաբաշխման ենթակա  դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է.

  • 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6.25 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.03.2030թ.-ը:
  • 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.50 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.03.2028թ.-ը:

Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է  2024թ. հունիսի 19-ին: Ծրագրային Ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am  կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

*Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:




Լրահոս