
ԱՄՆ-ն և Ուկրաինան այսօր ստորագրելու են հանածոների վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Սպիտակ տան շքամուտքի մոտ լրագրողների հետ զրույցում։
«Մենք այսօր հանածոների վերաբերյալ համաձայնագիր կստորագրենք»,- ասել է Թրամփը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ լրատվամիջոցների առջև կանգնած։
Նրա խոսքով՝ կողմերը նաև մոտ են Ուկրաինայի կարգավորման շուրջ համաձայնության հասնելուն։
Իր հերթին, Զելենսկին նշել է, որ հասկանում է, թե ինչի է պատրաստ Եվրոպան, սակայն ակնկալում է հստակություն ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ։
«Ես ուզում եմ հարցնել Թրամփին, թե ինչի է պատրաստ ԱՄՆ-ն»,– ընդգծել է Ուկրաինայի նախագահը։