ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահրամաբերդի դասասենյակի անվանակոչումը չեղարկվեց, իսկ Փաշինյանի հոր անվան մրցաշարը` ոչ. հիշեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերի 28-ի Կառավարության նիստում հրապարակավ նախատեց շիրակի մարզպետին, նկատողություններ տվեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք համարձակվել էին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցում ԶՈՒ բարձրաստիճան զինվորականի անունով դասարան անվանակոչել:

Այս նույն Նիկոլ Փաշինյանը, որ անթույլատրելի է համարում որևէ դասարանի անվանակոչումը որևէ զինվորականի անունով` տեղի ունեցածը ապապետական համարելով, նախօրեին գնացել էր հայրենի Իջևան և իր հոր 85 ամյակին նվիրված մրցաշարի էր մասնակցում: Էլի գործ ունենք փաշինյանական երկակի չափանիշների հետ. եթե ուրիշի համար է անվանակոչություն արվում, անձի պաշտամունք և ապապետական է համարվում, ավելին, նա չեղարկել է տալիս այդ որոշումը, իսկ երբ իրեն կամ իր ընտանիքին է վերաբերվում անձի պաշտամունքի կոնկրետ դրսևորումը, նորմալ է:

Ոչինչ, որ Վովա Փաշինյանը երբեք ֆուտբոլի հետ կապ չի ունեցել, բայց որ Փաշինյանի հայրն է, մրցաշարը նվիրվում է նրան:

Հիշեցնենք, որ մրցաշարի հեղինակը «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է, որը եղել է Իջևանի մարզադաշտի տնօրենը: Նրան այդ հարցում աջակցել է մյուս իջևանցի Արմեն Մելիքբեկյանը, ով տապալել է ֆուտբոլային ոլորտը, բայց շարունակում է ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիան:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս