«Ինձ միշտ էլ հետաքրքիր է աշխատել խոշոր կազմակերպությունում, որը շատ արագ զարգանում է»:
«Հայէլցանցեր»-ի ղեկավար Բիբինն ու իր թիմը շատ արագ եկան ու նույնքան արագ էլ հեռանում են մեր երկրից: Միգուցե «Հայաստանի էլցանցեր»-ն արագ զարգանար, եթե չպարզվեր, որ ռուսական կողմի ներկայացուցիչը շուրջ 2 մլրդ դրամի հարկային չարաշահումների մեջ է մեղադրվում: Սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացին մեկ դրամի պարտք է ունենում, անմիջապես անջատում են հոսանքը: ՀԷՑ-ն իսկապես խոշոր կազմակերպություն է, եւ արդեն պարզ է, թե հատկապես ինչն է հետաքրքրել Երեւանում բիզնես-հյուրախաղերի նպատակով հայտնված ՀԷՑ-ի նախկին դարձող տնօրենին: Իսկ «Էլցանցեր»-ը հաստատ կզարգանա, եթե համեմատաբար արդարամիտ նոր տնօրեն հայտնվի: