Սերժը անցնում է գրոհի…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահը օգտվելով հանրության մեջ տիրող երանելի վիճակից, որի առիթը գանձագող վարչապետին պաշտոնից հեռացնելն էր, այժմ փորձում է ապահովել իր ապագան` այն էլ սահմանադրորեն և առանց հասարակական լայն քննարկման, ծածուկ պայմաններում ստեղծվել է ՀՀ Սահմանադրության նոր նախագիծ, որի հիմանական իմաստը Հայաստանի պետական կառավարման մոդելը խորհրդարանական դարձնելն է:

Այսօր արդեն ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովը Սերժ Սարգսյանին է ներկայացնելու Սահմանադրական բարեփոխումների նախագիծը (այն արդեն հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում):

Հավանաբար, ըստ վարչախմբի պարագլուխների, պահը ճիշտ է ընտրված, քանի որ բոլորը սպասողական վիճակի մեջ են և հաստատ հակառակ էֆեկտը կունենար, երբ պատկերացնենք, որ գանձագող վարչապետը շարունակեր պաշտոնավարել և այդժամ հրապարակվեր նախագահի ապագայի ապահովվածությանն ուղղված սահմանադրական բարեփոխումները ՝ հետևաբար այն մեծ ընդվզման ալիք կառաջացներ:

Իսկ հիմա ինչպես տեսնում եք, ցավոք դեռ չկա գիտակցումը, որ այդ սահմանադրական «բարեփոխումով» Սերժ Սարգսյանը իր համար վարչապետի ամուր աթոռ է նախապատրաստում, քանի որ ըստ նոր նախագծի 2018-ից հետո վարչապետը միանձնյա լինելու է ՀՀ կառավարության` գործադիր մարմնի ձևավորողը և պատասխանատուն, իսկ խորհրդարանին էլ վերապահված է դակիչի դերակատարություն:

Նախագծում հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, իսկ որ դա կլինի արդեն վարչապետ Սերժի նոր կամակատարը ՝ թող ոչ ոք չկասկածի…

Սերժը հաստատ կգտնի առանց լուրջ լիազորությունների ցանկալի խամաճիկի և նրա մոտ կաշխատի վարչապետ մեծ հաճույքով:

Նախագծի վերլուծական հատվածում գրված է, որ խորհրդարանի ընտրական համակարգի սահմանադրական ամրագրումը լայնորեն կիրառվում է Եվրոպական Միության հետևյալ երկրներում` Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Իսպանիա, Պորտուգալիա, Էստոնիա, Լատվիա, Չեխիա։

Բայց մոռացել են գրել, որ եվրոպական այս երկրներում հնարավոր չէ, որ պետական պաշտոնյան զբաղվի բազմամիլիոն թալանով ու առոք-փառոք հեռանա վայելելու…

Շատերի կողմից ատած Եվրոպայում չկան տգետ պատգամավորներ, որոնք իրենց գավառամտությունը թելադրեն հանրությանը…

Կարճ ասած 2017 թվականից հետո մեզ սպասում է «պասով» մի նոր ողբերգություն` Սերժը ձևավորում է պառլամենտ, իսկ պառլամենտը ընտրում է և Սերժին վարչապետ, և նրա ցանկալի անկուսակցական թեկնածուին ՀՀ նախագահ, այն էլ յոթ տարով:

Պատկերացրեք մի նախագահի, որը չի ունեալու ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրների լուծման օրենսդրական իրավունք: Այս քայլով Սերժը նաև ապահովում է իր երկրոդ հնգամյանկը որպես վարչապետ…

Այժմ լուրջ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը ամենքս պետք է տանք մեր խղճի առջև.

  • Պատրաստ ե՞նք հանդուրժել ևս 15 տարի գաղջ մթնոլորտ ձևավորողների գոյությունը և նրաց թողնել աշխարհասփյուռ Հայ Ժողովրդի ճակատագիրը տնօրինելու իրավունքը…

 

  • Հիմք ընդունելով նեկայիս վարչախմբի ցինիկ պահվածքը արտագաղթի և տնտեսական անկման պայմաններում, արդյո՞ք կգոյատևի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը որպես անկախ պետություն մինչ 2018 թվականը…

Այս հարցերի պատասխաններն էլ կկանխորոշեն ՀՀ Սահմադրությունով ամրագրված մեր անվտանգ ապագան…

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխնախագահ Հարություն Առաքելյան




Լրահոս