Թերթը գրում է, որ վերջին օրերին Հանրապետականների թիվ մեկ մտահոգությունն այն է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն ինչ ցուցակով է գնալու: “”Ինչպես հայտնի է, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանի օլիգարխ պատգամավորները չեն առաջադրվելու: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, վերջիններս փորձում են մի հնար գտնել` իրենց թեեւ ոչ անմիջական, այնուամենայնիվ ներկայությունն ամեն գնով խորհրդարանում ապահովելու համար: ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորները հիմա էլ խորհրդարան են ուզում խցկել իրենց մոտիկ բարեկամ-ծանոթ երիտասարդներին, ովքեր բարձրագույն կրթություն ունեն, փողկապ են կապում, եւ որ կարեւորն է, հեշտ օգտագործվող գործիք կարող են լինել իրենց ձեռքին: Խոսվում է այն մասին, որ օլիգարխները պատրաստ են աջակցել եւ ֆինանսավորել նախընտրական քարոզարշավը միայն այն պայմանով, եթե ցուցակներում ներառվեն իրենց ընտրյալները””,- գրում է “”Երկիր””-ը:
Երկիր. Օլիգարխային խաղեր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ