Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեղքի զգացում չունե՞ք. հարց՝ «Հաց բերողին» կալանավորած քննչական խմբի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2017 թվականի փետրվարի 9-ին հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան կալանավորեն:

Ինչո՞ւ, որովհետեւ նա «տղայական մտածողություն» էր ցուցաբերել եւ երբ Արթուր Մկրտչյանին կանչել էր քննության, նա չէր գնացել` պատճառաբանելով, թե վատառողջ է, քննիչը վիրավորվել էր՝ ես կանչեմ, դու չգա՞ս:

Այսպիսով, քննիչ Էդիկ Հակոբյանը միջնորդել էր դատարանին` կալանավորել Արթուր Սարգսյանին: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր քննիչ Հակոբյանի որոշումը, եւ Հաց բերող Արթուրը կրկին կալանավորվեց: Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Ա. Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված` ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները:

Մինչդեռ անկախ այն հանգամանքից, որ Արթուր Սարգսյանը պայման էր խախտել, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը պետք է հաշվի առներ, որ Արթուրը պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ուներ, նրան չէր կարելի կալանավորել: Եւ ցուցաբերվեց ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք. Արթուրը կալանավորվեց, հացադուլ հայտարարեց:

Ճիշտ է՝ նրան պատգամավորների միջնորդության հիման վրա գրավի դիմաց ազատ արձակեցին:

Իսկ ի՞նչ եղավ անառողջ մարդու համար հայտարարված հացադուլը, բոլորս տեսանք. նա իր մահկանացուն կնքեց հիվանդանոցում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս