Armenian text to speach

Երևանի Ալեք Մանուկյան փողոցում ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել՝ 12։40-ին։ Մասամբ այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։




Լրահոս