AI տեխնոլոգիաներն աննախադեպ հնարավորություններ են տալիս, բայց նաև աննախադեպ ռիսկեր ու մարտահրավերներ են պարունակում, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Ուրբաթ օրը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոն անցկացրել է կոլեկտիվ սեմինար՝ նվիրված արհեստական ինտելեկտի զարգացմանն ու վերահսկմանը, որը նախագահում էր Սի Ծինփինը:
«Արհեստական բանականությունն իր հետ բերում է զարգացման աննախադեպ հնարավորություններ, բայց նաև աննախադեպ ռիսկեր և մարտահրավերներ», – շաբաթ օրը Չինաստանի ղեկավարի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
























