Ի՞ՆՉ ԱՐԺԻ ԵՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահանները սովորաբար խուսափում են խոսել իրենց հոնորարների մասին, բայց Ռիչարդ Մադլենյանը չշրջանցեց «Ժողովուրդ» օրաթերթի հարցը եւ այսպես պատասխանեց. «Եթե մենք ապրեինք ցիվիլ երկրում, որտեղ հեղինակային իրավունքները պաշտպանվում են, մենք էլ ոչ թե կվաճառեինք, այլ կնվիրեինք մեր երգերը երգիչներին: Հետո էլ իրենց կատարման ու պրոպագանդայի արդյունքում  կստանայինք մեր եկամուտները: Պիրատները կերել են բոլորիս: Այն, որ մեր երգերը վերցնում, պրոպագանդում ու գումարներն ուտում են, ուղղակի պետք է այդ մարդկանց վերջը տալ: Երգիչը պետք է գնա հարսանիքի տեղը 1000-2000  դոլարով երգի, երգահանն էլ 1000-2000 դոլարով մի երգ գրի:  Ես շատ տարբեր եմ աշխատում` սկսած 1500 դոլարից, մինչեւ 2000 դոլար, նայած` ինչ լեզվով է, ինչ բարդության: Եթե սաունդթրեք է, բոլորովին  այլ գումարի մասին է խոսքը»:




Լրահոս