Armenian text to speach

Իսրայելը uպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելը սպանել է Իրանի Զինված ուժերի նորանշանակ շտաբի պետին՝ բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանիին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Այն ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա գիշերը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին և սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձանցից էր:

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է, որ գիշերը ռազմական գործողության ընթացքում սպանվել է Իրանի զինված ուժերի շտաբի նորանշանակ պետ Ալի Շադմանին։ Հարվածը հասցվել է Թեհրանի կենտրոնում գտնվող հրամանատարական կետին։

Հիշեցնենք, որ Ալի Շադմանը պաշտոնը ստանձնել էր անցած ուրբաթ օրը՝ փոխարինելով գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդին, ով զոհվել էր Իսրայելի նախորդ հարվածների ժամանակ։ Նրանք երկուսն էլ ղեկավարել են Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը, որը պատասխանատու է Իրանի կանոնավոր բանակի և Հեղափոխական գվարդիայի միջև համագործակցության համար։

Ըստ ԻՊԲ հայտարարության, Շադմանն անմիջական դեր է ունեցել Իսրայելի դեմ Իրանի ռազմական գործողությունների պլանավորման մեջ։

Իրանական կողմը դեռևս չի արձագանքել Շադմանի մահվան վերաբերյալ Իսրայելի հայտարարությանը։




Լրահոս