Armenian text to speach

Անդրանիկ Չամիչյանին կկալանավորե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ անց Աջափնյակի դատարանը կհրապարակի Անդրանիկ Չամիչյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ամենայն հավանականությամբ՝ նրան կկալանավորեն։

«Սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը տեղափոխվել է Աջափնյակի դատարան (Նազարբեկյան 40)»։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ներկայացվել է երկամսյա բանտային կալանքի միջնորդություն»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։

Հաղորդվում է, որ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Ձերբակալվել են Արսեն Մարտոյանն ու Տարոն Մանուկյանը։ 

Քննչական կոմիտեից չմեկնաբանեցին, ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։




Լրահոս