Պուտինը խոստովանում է, որ վերահսկել են Ղրիմի հանրաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր «ուղիղ կապի» ժամանակ խոստովանել է, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է ռուսաստանյան զինվորականների մասնակցությամբ:

Պուտինի խոսքով, նրանք կանգնել են «Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի մեջքին», որպեսզի «օգնեն մարդկանց արտահայտել իրենց կարծիքը»:

«Ես չեմ էլ թաքցրել, որ մեր խնդիրը Ղրիմի բնակչության համար ազատ կամարտահայտության պայմաններ ստեղծելն էր, որպեսզի չլինի այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայի արևելքում, որպեսզի չլինեն ազգայնականների զինված ջոկատներ…Այդ պատճառով Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի մեջքի հետևում, իհարկե, կանգնեցին մեր զինվորականները», – ասել է Պուտինը, պատասխանելով այն հարցին, թե ովքեր էին այնուամենայնիվ, «կանաչ մարդուկները»:

Պուտինը հավելել է, որ Ղրիմում 20 հազարից ավելի ուկրաինական զինվորականներ կային և շատ մեծ քանակությամբ զենք:

«Պետք է զերծ պահեինք մարդկանց` այդ զենքը քաղաքացիական անձանց դեմ օգտագործելու հնարավորությունից», – զարգացրել է իր վարկածը ռուսաստանյան նախագահը:

Պուտինի «Ուղիղ գծի» առաջին 60 րոպեն նվիրված էր Ղրիմին, որի բնակիչները նախահագահին հարցեր էին տալիս Սիմֆերոպոլից և Սևաստոպոլից կազմակերպված ուղիղ միացումների միջոցով:

Այն բանից հետո, երբ հարց տվողներից մեկը շնորհակալություն հայտնեց Պուտինին` Ռուսաստանին Ղրիմի միացման համար, այնտեղ հավաքվածները սկսեցին «շնորհակալություն» վանկարկել, հաղորդում է BBC-ին:




Լրահոս