Գյումրեցի անօթեվան կնոջը անհայտ բարեգործը բնակարան է նվիրել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Շիրակ կենտրոն” ՀԿ-ից armlur.am -ին տեղեկացնում են, որ այսօր Գյումրու կադաստրի ստորաբաժանումից անմիջապես հետո շնորհակալության և երախտիքի խոսքը ասելու համար իրենց գրասենյակ է եկել “Զրկել են նպաստից` մատնելով սովի և ցրտահարության” տեսանյութի հերոսը` Արփենիկ Ղազարյանը: “Վերջինս կադաստր էր գնացել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից մեկի կողմից մեր տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո նվիրաբերված Գյումրու Մուշ-1 թաղամասում 1 սենյականոց բնակարանի սեփականաշնորհման գործարքը կատարելու նպատակով: Ավելացնենք, որ բարեգործը ցանկացել է անհայտ մնալ”,- նշվում է հաղորդագրության մեջ: Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում` Բուլվարային 206/025 ավտոտնակում, առանց լույսի և ջեռուցման իր երկու երեխաների հետ բնակվող Արփենիկ Ղազարյանին “Շիրակ կենտրոնի” տեսանյութից անմիջապես հետո այցելել են Շիրակի մարզպետարանի և Գյումրու սոցիալական ծառայության պաշտոնյաները` տեղում կատարելով ուսումնասիրություն անմիջապես վերականգնել են սոցիալական նպաստը: Այս ընտանիքին այցելել և օգնություն են ցուցաբերել ՀԱԵ Շիրակի թեմը, “Կարիտաս”  միջազգային և մի շարք այլ տեղական բարեգործական կազմակերպություններ: 




Լրահոս