Armenian text to speach

ԵՐԵԽԱՆ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՄԲ Է ՎԱՐԱԿՎԵԼ ՈՒ ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս Արմավիր մարզի Ակնալիճ համայնքում 3 տարեկան երեխայի մահ էր արձանագրվել:

 

Ըստ ներքին խոսակցությունների՝ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկուկես ամիս առաջ, իսկ պատճառը կատաղած շան կծելն էր: Շունը կծել էր ե՛ւ երեք տարեկան երեխային, որը մահացել է, ե՛ւ մահացած երեխայի մեծ եղբորը: Բարեբախտաբար, մյուս երեխան ողջ է:

Այս առնչությամբ ArmLur.am լրատվականը զրուցել է Ակնալիճ համայնքի ղեկավար Շողիկ Մուրադյանի հետ, որը հայտնեց հետեւյալը. «Այս պահին ընթանում է երեխայի ինքնահողի արարողությունը, գերեզմանատանն են: Երեկ էլ հուղարկավորությունն էր: Երեւի թե մի 40 օր առաջ էր շունը կծել երեխային: Հիմա հստակ չեմ կարող ասել՝ երբ, ինչ հանգամանքներում, որովհետեւ տարբեր բաներ են ասում: Գիտեմ, որ հենց իրենց բակի շունն է կծել, շատ փոքր մի շուն է: Երեխան էլ շան հետ խաղալիս է եղել: Այս պահին ավելին ասել չեմ կարող, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարազատները շատ ծանր վիճակում են: Երեխան, երբ հիվանդանոցում է եղել, ծնողները ո՛չ խոսում էին, ո՛չ պատասխանում: Շատ վատ վիճակում են», – ասաց համայնքի ղեկավարը:

Թե երեխան ինչքան ժամանակ է մնացել հիվանդանոցում, համայնքապետը դժվարանում է պատասխանել, բայց մեկ-երկու օրը կասկածանքով հաստատում է. «Կարծում եմ՝ այո՛, մեկ-երկու օր, երեւի, մնացել է հիվանդանոցում»:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Երախային հիվանդանոց են տեղափոխել դեպքից բավականին ուշ, ծանր վիճակում, այն ժամանակ, երբ որեւէ բան հնարավոր չէր անել: Կլինիկական պատկերն արդեն ակնհայտ էր: Տեղամասային բժշկի չեն դիմել: Հետազդակային կանխարգելումը կենսական է կծածի դեպքում. կատաղության դեմ պատվաստանյութը առկա է ՀՀ բոլոր բուժհաստատություններում, պետք է խիստ հետեւողական լինել եւ արագ կազմակերպել տուժածի հոսպիտալացումը»:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս